Երիտասարդ լրագրողների "Շառավիղ" ակումբ

Մայիսի 9-ը` Հաղթանակի օր


Արդեն 21 տարի է Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ունի հայերի համար: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը: Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներն ազդարարվեցին նաև Գորիսում:

Բարեգործության հեղինակները ուսանողներն են

Սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների նկատմամբ անտարբեր չեն նաև ուսանողները: Գորիսեցի  Հեղինե Դալլաքյանը Պետական բժշկական համալսարանի  իր համակուրսեցիների հետ միասին նախաձեռնել են բարեգործական ակցիա` բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով: Ուսանողների ջանքերով ձեռք է բերվել հագուստ, որոնք բաժանվել են բազմազավակ ընտանիքներին:  Ձեռք բերված հագուստը Գորիսի  Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամում բաժանվել է սոցիալապես անապահով ընտանիքներին: 9-ը երեխաների մայր Էլիկ Հարությունյանն առաջինն է ստացել իրենց ընտանիքին հասանելիք փաթեթը:  Բազմազավակ ընտանիքի մայրը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին ընտանիքին աջակցելու համար: Սա ուսանողների նախաձեռնության մի մասն է, նրանց կողմից ձեռք են բերվել նաև փափուկ խաղալիքներ, որոնք ուղարկվել են Գորիսի տարածաշրջանի Կոռինձոր գյուղի մանկապարտեզ: Նախաձեռնության հեղինակների խոսքերով` սա շարունակական բնույթ է կրելու, փորձելու են առավել մեծ թվով երիտասարդների ներգրավել բարեգործական նախաձեռնություններում` օգնելով դրա կարիքը զգացող ընտանիքներին:









Ցրտահարությունները սպառնում են գյուղատնտեսությանը


Գորիսում տեղացած անակնկալ ձյունը լուրջ սպառնալիք է գյուղատնտեսության համար:  Ձյունն ու ցուրտ եղանակը վնասել են ծաղկած ծառերը, սածիլները:

Քամիները ավերածություններ են առաջացրել Գորիսում (Տեսանյութ)

Արդեն 2-րդ օրն է Գորիսում ուժեղ քամիները չեն դադարում: Այսօր քամու ուժգնությունը հասել է 28մ/վ: Գորիսի օդերևութաբանական կայանի տնօրեն Նազիկ Մաթևոսյանի փոխանցմամբ` նման ուժգնությամբ քամի գրանցվել է 1980 թվականին: Վաղ առավոտից աշխատանքային լարված գրաֆիկով աշխատում է Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատը: Ջոկատի հրամանատար Անդրանիկ Մաշուրյանի խոսքերով ` վերջին 10 տարիներին նման աննախադեպ մեծ թվով ահազանգեր չեն գրանցվել: Պոկվել են տանիքներ, արմատախիլ են եղել ծառել, քամին քշել է գազատար խողովակներ, ջարդել դռներ լուսամուտներ: Գետնին են տապալվել բազմաթիվ էլեկտրասյուներ: Այսօր Գորիս քաղաքի թաղամասերից շատերը հոսանքազրկված են եղել:



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Design Blog, Make Online Money